Չելսիի սեփականատեր Ռոման Աբրամովիչը հունվարին նոր ֆուտբոլիստներ գնելու համար կտրամադրի 150 միլիոն ֆունտ ստերլինգ: Տրանսֆերային շուկայում Չելսիի գլխավոր նպատակներն են Նապոլիի ֆուտբոլիստներ Էդիսոն Կավանին (50 միլիոն ֆունտ) եւ Մարեկ Համշիկը (30 միլիոն ֆունտ): Չելսին ու Նապոլին հանդիպելու են Չեմպիոնների լիգայի 1/8-րդ եզրափակիչում: Չելսիի տեսադաշտում են նաեւ Սերբիայի հավաքականի եւ Յուվենտուսի կիսապաշտպան Միլոշ Կրասիչը (մոտ 20 միլիոն ֆունտ), Բոլթոնի պաշտպան Գերի Կեյհիլը (մոտ 7 միլիոն ֆունտ), գրում է The Sun-ը:
Չելսին արդեն դուրս է մնացել Անգլիայի գավաթի եւ Անգլիական լիգայի գավաթի խաղարկություններից, երկրի առաջնությունում պորտուգալացի Անդրե Վիլաշ Բոաշի թիմը չորրորդ տեղում է, առաջատար Մանչեսթեր Սիթիին զիջում է 11 միավոր:




























