Իսպանական Տեներիֆե կղզուց դեպի Ֆինլանդիա թռիչք իրականացնող ուղեւորատար օդանավը դեկտեմբերի 25-ին ստպված է եղել վայրէջք կատարել Հոլանդիայում` օդանավի սրահում ծագած վեճի պատճառով:
Ինքնաթիռը վայրէջք է կատարել Ամստերդամի օդանավակայանում: Ինչպես տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի»-ն, 57-ամյա տղամարդը սկզբում վիճել է իր կնոջ հետ, այնուհետեւ, երբ ուղեկցողը նկատողություն է արել, սկսել է կռվել նրա հետ:
Անդորրը խաթարողին բռնել են, ոստիկանները հարցաքննում են նրան:




























