Ամերիկյան Միչիգան նահանգի բնակիչը, ով շահել է 500 դոլար, օգտագործել է իր շահումից 100 դոլարը Fast Cash-ի տոմսեր գնելու համար և 6-6-6 թվերի չարագուշակ համադրությամբ հասել է 2,39 միլիոն դոլարի ջեքփոթի:

Միչիգանյան վիճակախաղի ներկայացուցիչներին Շիաավասի շրջանի բնակիչը պատմել է, որ իր հաջողությունն սկսվել է Daily 3 վիճակախաղում 500 դոլար շահումից, հաղորդում է UPI-ն:

Տղամարդը 100 դոլարանոց Jackpot Slots Millionaire տոմսեր է գնել Օվոսոյի King's Corner շուկայից:

«Հենց վաճառողն ինձ հանձնեց տոմսերը, ես մի հայացք գցեցի նրանց վրա՝ ստուգելու, թե արդյոք ինչ-որ բան շահել եմ: Ես բացարձակապես ցնցվեցի, երբ տեսա, որ 2,39 միլիոն դոլարի ջեքփոթ եմ բռնել: Մենք սկսեցինք տոնել խանութում, և ես իմ կյանքի լավագույն հեռախոսազանգը կատարեցի իմ ընտանիքին և ընկերներին, որպեսզի նրանց ասեմ այդ լուրը:

«Բոլորն այնքան ուրախ էին իմ և կնոջս համար», - ասել է հաղթողը:

Նա հայտարարել է, որ իր շահումները կուղղվեն հաշիվների վճարմանը և ներդրումներին: