ByteDance-ի (տնօրինում է TikTok սերվիսը) 41-ամյա հիմնադիրը Չժան Իմինը գլխավորել է Չինաստանի ամենահարուստ մարդկանց վարկանիշը՝ ըստ Bloomberg Billionaire Index-ի։ Գործարարի կարողությունը, հաշվետվության հեղինակների գնահատականով, հասնում է 57,5 մլրդ դոլարի:
Երկրորդ տեղում է Tencent Ma Huateng հեռահաղորդակցական ընկերության հիմնադիր Մա Հաութենը (հայտնի է նաեւ որպես Պոնի Մա)՝ 56,6 մլրդ դոլարով։ Tencent-ին է պատկանում Չինաստանում հայտնի WeChat մեսենջերը, որից օգտվում է 1,3 մլրդ մարդ: Լավագույն եռյակում է ընդգրկվել նաեւ Nongfu ապրանքանիշով խմելու ջուր արտադրող ընկերության սեփականատեր, 70-ամյա Չժուն Շանշանը։ Նրա կարողությունը գնահատվում է 54,1 մլրդ դոլար։
Ասիայի ամենահարուստ մարդու՝ հնդիկ Մուկեշ Ամբանիի ֆինանսական ակտիվները բիզնես խնդիրների պատճառով նվազել են՝ հասնելով 90,9 մլրդ դոլարի։ 2024թ. նրա կարողությունը գերազանցել է 120 մլրդ դոլարը։ Այժմ նա զբաղեցնում է 17-րդ տեղը մոլորակի ամենահարուստ մարդկանց վարկանիշում, որը գլխավորում է Իլոն Մասկը (336 մլրդ դոլար): Այս ցուցակում Չժան Իմինը, Մա Հուաթենը եւ Չժուն Շանշանը զբաղեցնում են համապատասխանաբար 24-րդ, 25-րդ եւ 26-րդ հորիզոնականները:
ԱՄՆ-ում TikTok-ի հետ կապված իրավիճակը, ինչպես նշել է Bloomberg գործակալությունը, մնում է անորոշ։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը նշել է չինական ապրանքների մաքսատուրքերը նվազեցնելու հնարավորության մասին, եթե Պեկինը հավանություն տա սոցիալական ցանցի վաճառքին, ինչը թույլ կտա նրան շարունակել գործունեությունը ԱՄՆ-ում։




























