Լոնդոնի Օքսֆորդ սթրիթում` տոնական առուվաճառքի ընթացքում, 18-ամյա մի պատանու են դանակահարել: Նույն փողոցում ավելի վաղ վիրավորել էին 21-ամյա մեկ այլ երիտասարդի: Ոստիկանությունը դեռ չի պարզել այս երկու միջադեպերի միջեւ կապի առկայությունը:
Ինչպես տեղեկացրել է ոստիկանությունը, սպանության պահին փողոցը լի է եղել գնումներ կատարող անցորդներով: Ներկա պահին այն Մեծ Բրիտանիայի ամենաբանուկ հատվածներից է, այդ պատճառով շատ բարդ է պարզել, թե ինչ է իրականում տեղի ունեցել, տեղեկացնում է BBC-ն:
Նախնական տվյալներով` երիտասարդ երկու խմբերի միջեւ հակամարտություն է ծագել: Դեպքի հետ կապված` 9 մարդ ձերբակալվել է: փողոցի մի հատվածը փակվել է:
Հանցագործության մեջ կասկածվող երկու անձ ձերբակալվել է: Վիրավոր տղան տեղափոխվել է հիվանդանոց, նրա կյանքին վտանգ չի սպաառնում:
Դեկտեմբերի 26-ին մի շարք երկրներում, այդ թվում` Մեծ Բրիտանիայում, նշվում է այսպես կոչված «Նվերների օրը» (Boxing Day): Այդ օրերին լոնդոնյան շատ խանութներում մեկնարկում է խոշոր զեղչերի տարեշրջանը:




























