Ուղղափառ հրեաները Երուսաղեմի մոտակայքում բախվել են ոստիկանների հետ:
Հրեա պահպանողականները Բեյթ Շամեշ քաղաքում սեռերի խտրականության կոչ անող պաստառներ են տեղադրել, որոնք փորձել են հավաքել ոստիկանները: Ոստիկանների գործողություններին ի պատասխան` նրանց վրա քարեր են նետել, ոստիկաններից մեկը վիրավորվել է, հաղորդում է BBC-ի ռուսական ծառայությունը:
Հրեա պահպանողականները պաշտպանում են սեռական խտրականության սկզբունքը: Այսպես, Իսրայելի որոշ շրջաններում հասարակական տրանսպորտում կանայք ստիպված են վերջին նստատեղերը զբաղեցնել, չնայած կանանց եւ տղամարդկանց իրավահավասարության մասին դատարանի որոշմանը:




























