Չեխիայի քաղաքացուն ձերբակալել են Բուենոս-Այրեսի օդանավակայանում հսկայական քանակությամբ էկզոտիկ կենդանիներ տեղափոխելու փորձի ժամանակ: Նրա պայուսակում հաշվվել է մոտ 247 հազվագյուտ տեսակի սողուններ եւ կակղամորթներ:

Կարել Աբելովսկի անունով չեխը Բուենոս-Այրեսից թռչում էր Մադրիդ: Ստուգում անցնելու ժամանակ, երբ նրա պայուսակն անցել է ինֆրակարմիր ճառագայթների ներքո, օդանավակայանի աշխատակիցները ցնցվել են, քանի որ մոնիտորը ցույց է տվել, որ այնտեղ ինչ-որ կենդանի բան կա:

Երբ նրանք բացել են պայուսակը, այնտեղ հայտնաբերել են ավելի քան 200 սողուններ եւ կակղամորթներ, որոնց թվում 9 հարավամերիկյան օձեր: Բացի այդ, այնտեղ եղել է 15 թունավոր օձ եւ մի քանի երիտասարդ վիշապօձեր, գրում է բրիտանական La Segunda հրատարակչությունը: Կենդանիներից երկուսը սատկել են, քանի որ փակված են եղել պայուսակում: Մյուսներին էլ նույն ճակատագիրն էր սպասում, եթե նրանք հայտնվեին օդանավի բեռնափոխադրման խցիկում:

Միջադեպը տեղի է ունեցել դեկտեմբերի 7-ին, բայց նոր միայն հրապարակայնորեն սկսել է ներկայացվել: Աբելովսկու դեմ հարուցվել է քրեական գործ` մեղադրելով մաքսանենգության մեջ: Նրան սպառնում է մինչեւ տաս տարի ազատազրկում: