Հարավ-աֆրիկյան հանրապետությունում տեղի ունեցած խոշոր ավտովթարի հետեւանքով զոհվել է 19 մարդ:

Լրատվամիջոցների հաղորդմամբ, ավտովթարը տեղի է ունեցել Ազատ հանրապետություն նահանգում: Իրար են բախվել միկրոավտոբուսն ու ավտոմեքենան: Ավտովթարի հետեւանքով երկու ավտոմեքենան ամբողջությամբ այրվել են:

Հարավ-աֆրիկյան հանրապետությունում ճանապարհների վիճակը վատանում է ամեն տարի` ծննդյան տոների ժամանակ, երբ երկրի միլիոնավոր քաղաքացիներ ուղեւորվում են օվկիանոսային ծովափներ: Դեկտեմբերի 1-ից երկրի ճանապարհների վրա զոհվել են 800 մարդ, հաղորդում է «ԻՏԱՌ-ՏԱՍՍ»-ը: