Երկու շվեդ լրագրողներ Եթովպիայում մեղավոր են ճանաչվել ահաբեկիչներին աջակցելու եւ սահմանն ապօրինի հատելու մեջ: Նրանց դատապարտել են 11 տարվա ազատազրկման:

Թղթակից Մարթին Շիբյուեն եւ լուսանկարիչ Յոհան Փերսոնը ձերբակալվել են այս տարվա հուլիսի 1-ին, Օգադենայի ազգային ազատագրության ճակատի մի խումբ անջատողականների հետ միասին, Սոմալիի սահմանի մոտ: Քննության վարկածով, շվեդ լրագրողները աջակցել են անջատողականների գաղափարներին, որոնք 1984 թվականից ցանկանում են Օգադենան անջատել Եթովպիայից եւ անգամ ռազմական պատրաստություն են անցել ապստամբների ճամբարներում:

Դեկտեմբերի 27-ին Եթովպիայի դատախազությունը պահանջել է 18,5 տարվա ազատազրկման դատապարտել լրագրողներին, սակայն դատարանը վճռել է նրանց ազատազրկել 14,5 տարով: Արդյունքում դատավճիռը մեղմացվել է մինչեւ 11 տարվա ազատազրկման, քանի որ մեղադրյալները նախկինում քրեական պատասխանատվության ենթարկված չեն եղել, հաղորդում է AFP-ն:

Շվեդիայի ԱԳՆ-ում հույս ունեին, որ լրագրողներին անմեղ կճանաչեն: Այստեղ համարում են, որ լրագրողներն ընդամենն իրենց պարտականություններն են կատարելիս եղել: Պաշտպանությունը մտադիր է բողոքարկել դատավճիռը:

Ավելի վաղ, դեկտեմբերի 21-ին, Եթովպիայի դատարանի վճիռը դատապարտել է Շվեդիայի վարչապետ Ֆրեդերիկ Ռեյնֆելդտը, ով կոչ է արել ազատ արձակել լրագրողներին: