Գանայում, դեկտեմբերի 27-ի ուշ երեկոյան, խոշոր ավտովթարի հետեւանքով, առնվազն 27 մարդ է մահացել:
Ջրով լի բեռնատարը ծովափնյա Սենյա-Բերակու քաղաքում բախվել է 59 մարդուց բաղկացած հանգստացողների խմբին:
Ոստիկանության տվյալներով, 15 մարդ տեղում է մահացել, եւս 12-ը` հիվանդանոցում: Բացի այդ, 32 մարդ տեղափոխվել է հիվանդանոց:
Նախնական տվյալներով, վթարի պատճառը բեռնատարի արգելակների խափանումն է եղել, հաղորդում է «Սինհուա» գործակալությունը:




























