Պեկինի և Թել Ավիվի միջև օդային ուղիղ հաղորդակցությունը վերսկսվել է 18-ամսյա դադարից հետո, հայտնում է Xinhua-ն։

Այս երթուղով շաբաթական հետադարձով երկու չվերթ կիրականացվի՝ երկուշաբթի և հինգշաբթի օրերին: Թռիչքի տևողությունը մոտ ինը ժամ է։

Hainan Airlines-ը դարձել է առաջին չինական ավիաընկերությունը, որը 2016 թվականին ուղիղ կապ գործարկեց դեպի Իսրայել՝  Պեկին-Թել Ավիվ երթուղով: 2023 թվականի հոկտեմբերին Իսրայելի և ՀԱՄԱՍ-ի միջև հակամարտության բռնկումից հետո Պեկինից և Շանհայից դեպի Իսրայել թռիչքները դադարեցվել էին։