Նեապոլում լուրեր են տարածվել, որ նախորդ երեք ամիսներին Նապոլիի ֆուտբոլիստների դեմ իրագործած կողոպուտների հետեւում իտալական մաֆիան է:

Տուժել են թիմի առաջատար խաղացողներ: Առեւանգել են սլովակ կիսապաշտպան Մարեկ Համշիկի ավտոմեքենան, ատրճանակի սպառնալիքով կողոպտել են արգենտինացի հարձակվող Էսեկիել Լավեսիին, կողոպտել են ուրուգվայցի Էդիսոն Կավանիի բնակարանը:

Այժմ ընթանում է հետաքննություն: Ենթադրվում է, որ կազմակերպված հանցավոր խմբերը ցանկանում են ճնշում գործադրել ակումբի վրա եւ ստանալ եկամուտների մի մասը, գրում է Corriere della Sera-ն: Ակումբի մամուլի ծառայությունը հերքել է այդ ենթադրությունը:

Նապոլին հաջողությամբ է հանդես գալիս Իտալիայի առաջնությունում եւ դուրս է եկել Չեմպիոնների լիգայի 1/8-րդ եզրափակիչ: