Թաիլանդում արագընթաց գնացքը, որը հարավային Սուրաթհանի նահանգից ուղեւորվում էր մայրաքաղաք Բանգկոկ, դուրս է եկել գծերից:
Bangkok Post-ի տվյալներով` վթարի արդյունքում մեկ մարդ զոհվել է, 124-ը` վիրավորվել:
Ուղեւորների մեջ օտարերկրացիների առկայության մասին տեղեկատվություն չկա, սակայն շատ հավանական է, որ դրանում նաեւ զբոսաշրջիկներ եղած լինեն, քանի որ Սուրաթհանի նահանգում, որտեղից այն շարժվել էր, զբոսաշրջային գոտի կա, գրում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
Վթարը տեղի է ունեցել գծանցի վրա ավտոմեքենայի հետ բախվելու հետեւանքով: Պատահարի միակ զոհը կին է, որն էլ հենց այդ ավտոմեքենայի ղեկին է եղել: Բոլոր ուղեւորները ներկա պահին հանվել են գնացքից, դեպքի վայր ժամանած բուժաշխատողները վիրավորներին օգնություն են ցույց տալիս:




























