Իսպանիայի թագավոր Խուան Կարլոսը 2011թ. 292,7 հազար եվրո է վաստակել: Իսպանական թագավորական ընտանիքի անդամներն առաջին անգամ հրապարակել են իրենց եկամուտների մասին տվյալները: Դրանք հրապարակվել են միապետների պաշտոնական կայքում:

Համաձայն հրապարակված տվյալների` ընթացիկ տարում Խուան Կարլոսը 140  հազար եվրո պետական աշխատավարձ է ստացել, ինչպես նաեւ` 152 հազար եվրո` իբրեւ ծախսերի փոխհատուցում:

Agence France-Presse-ի հաղորդմամբ` 2010թ. իսպանական թագավորական ընտանիքի անդամների աշխատավաձը զգալիորեն կրճատվել է, իսկ 2011թ.` ամբողջությամբ «սառեցվել»: Այնուամենայնիվ, թագավորական աշխատավարձը գրեթե կրկնակի չափով գերազանցում է վարչապետ Խոսե Լուիս Ռոդրիգես Սապատերոյի աշխատավարձը, որն ընթացիկ տարում 78 հազար եվրո է աշխատել:

Համեմատության համար նշենք, որ իսպանական «Բարսելոնա»  ֆուտբոլային ակումբի խաղացող Լիոնել Մեսին տարեկան 32 մլն է վաստակում, Ինյեստան` մի քանի անգամ քիչ, բայց` դարձյալ միլիոններ:  Միապետի տարեկան եկամուտ նշված գումարը նրանք աշխատում են մեկ շաբաթում: