Աշխարհում առաջին հիվանդը, ում ոտքերի փոխպատվաստում էին արել, առաջին քայլերն է արել:
Վիրահատությունը արվել է Իսպանիայում: Մոտ քսան տարեկան տղամարդը զրկվել էր երկու ոտքերից ստացած վնասվածքի հետեւանքով: Ընդ որում, նա այնպես է զրկվել ոտքերից, որ իրեն փոխարինող չէին կարողանում գտնել: Բժիշկները որոշել են նրան ուրիշի ոտքեր կարել:
Ինչպես գրում են «Մեդնովոստին», վիրահատությունը իրականացվել է 2011-ի հուլիսի 10-ին: 10 ժամ տեւած բարդ վիրահատական միջամտությանը մասնակցել են ավելի քան 50 բժիշկներ:
Երկար վերականգնողական աշխատանքներից հետո հիվանդը առաջին քայլերն է արել: Այդպիսով փորձնական վիրահատությունը հաջողությամբ է պսակվել:




























