Հռոմի պապ Ֆրանցիսկոսի մահվան պատճառը կարող էր կաթվածը լինել կամ ուղեղի արյունազեղումը։ Այս մասին գրում է La Repubblica թերթը։

Հրատարակության տեղեկություններով՝ պոնտիֆիկոսի մահը կապված չէ շնչառական խնդիրների հետ։ Ֆրենսիսը նախկինում հոսպիտալացվել էր փետրվարի 14-ից մարտի 23-ը՝ թոքաբորբի պատճառով։ «Պապը խաղաղ է մահացել»,- բժիշկների խոսքերն է մեջբերում հրատարակությունը։

Թոքաբորբի պատճառով հոսպիտալացվելուց հետո Ֆրենսիսը զգալիորեն թուլացել էև։ Դա ակնհայտ էր նրա հազվադեպ ելույթների ժամանակ։ Նա հանրային միջոցառումներին չէր մասնակցում, շատ քիչ մարդկանց էր ընդունում։ Բացառություն է արվել ապրիլի սկզբին բրիտանական թագավորական զույգի համար, ինչպես նաև ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսի համար, ով նախօրեին կայացած կարճատև առանձնազրույցի ժամանակ շնորհավորել է Ֆրանցիսկոսին Զատկի կապակցությամբ։

266-րդ Հռոմի պապ Ֆրանցիսկոսը, ով Հռոմի կաթոլիկ եկեղեցին ղեկավարում էր 2013 թվականից՝ իր նախորդի՝ Բենեդիկտոս XVI-ի (1927-2022) գահից հրաժարվելուց հետո, մահացել է ապրիլի 21-ին՝ 89 տարեկան հասակում։