Նոր Տարվա առաջին օրը տեղի կունենա վիշապների աննախադեպ փառատոն: 88 վիշապ միասին կհավաքվեն եւ կիրականացնեն ծիսական ավանդական պարը: Նախատեսվում է պարը գրանցել Գինեսի ռեկորդների գրքում:
Վիշապների հետ միասին բեմահարթակ դուրս կգան 50 առյուծներ: Պարող վիշապների թիվը պատահական չի ընտրված: Ութը չինացիների մոտ համարվում է երջանիկ թիվ, որը խորհրդանշում է հարստություն եւ բարգավաճում:
Վիշապն առանձնահատուկ կենդանի է չինական մշակույթի մեջ: Նա մարմնավորում է բնության հզորությունն ու ուժը, ինչպես նաեւ իմաստություն եւ կայսերական իշխանություն: Վիշապների կախարդական պարը դրսեւորում է չինացիների խոնարհումը այդ սրբազան արարածի առաջ, ինչպես նաեւ խնդրանքը` քամիները կանխելու եւ հարուստ բերքի համար անձրեւներ ուղարկելու վերաբերյալ, գրում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:




























