Ուկրաինայի նախկին վարչապետ Յուլիա Տիմոշենկոյին Կիեւի մեկուսարանից տեղափոխել են գաղութ: Այդ մասին «Ինտերֆաքս-Ուկրաինա» գործակալությանը հայտնել են Քրեակատարողական ծառայությունից:

Նշենք, որ ավելի վաղ «Բատկիվշչինա» կուսակցության անդամները հայտնել էին, որ տեղեկություն ունեն Վիկտոր Յանուկովիչի համապատասխան հրահանգի մասին: Նրանց տեղեկություններով, Տիմոշենկոյին պետք է տեղափոխեն Ուկրաինայի «լավագույն» կանանց գաղութներից մեկը Խարկովում: