Մեծ Բրիտանիայի, Ֆրանսիայի, Գերմանիայի, Ուկրաինայի արտգործնախարարները հետաձգել են հանդիպումը Լոնդոնում այն բանից հետո, երբ ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն հրաժարվել է մեկնել Լոնդոն։ Այս մասին տեղեկացրել է Sky News հեռուստաալիքը։

Նրա տվյալներով՝ դրա փոխարեն տեղի կունենան բանակցություններ հինգ երկրների պաշտոնյաների միջեւ։ Ինչպես տեղեկացրել է հեռուստաալիքը, Ուկրաինայի արտաքին գործերի նախարար Անդրեյ Սիբիգան դեռեւս պետք է մնա Լոնդոնում եւ, ենթադրաբար, հանդիպի Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարար Դեւիդ Լեմիի հետ։