Դերասան Դենիել Ռեդքլիֆը, որը մարմնավորել է շատերի համար կուռք դարձած հերոս  Հարրի Փոթերին, չափազանց դժգոհ է նրանից, որ իր դեմքը ինչի վրա ասես որ չի հայտնվում: Հատկապես դերասանին վրդովեցրել է զուգարանի թղթի վրա հայտնվելու փաստը:

«Ես արդեն լսել եմ, որ իմ դեմքը հայտնվել է զուգարանի թղթի վրա, ինչն իրոք տհաճ է: Սակայն ես այն դեռ չեմ տեսել», - ասել է դերասանը Sun-ի հետ հարցազրույցում: Նա նաեւ հույս է հայտնել, որ իր դեմքը հետո էլ չի հայտնվի այնպիսի բաների վրա, որոնք օգտագործելուց հետո զուգարանակոնքում են հայտնվում:

«American Pie ֆիլմի տղաները դեմքերը պահպանակների վրա են հայտնվել: Ես գիտեմ, որ Բարաք Օբամայի դեմքով  պահպանակներ կարելի է գնել, սակայն մեզ մոտ դրանք դեռ չկան», - հավելել է Ռեդքլիֆը:

Ռեդքլիֆը Հարրի Փոթերի մասին ութ ֆիլմերում գլխավոր դերակատարն է եղել: Sun-ի տեղեկություններով` այդ նկարահանումներին մասնակցելը դերասանին բազմամիլիոնանոց ունեցվածքի տեր է դարձրել: