ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը ձգտում է խաղաղ համաձայնագիր կնքել Ռուսաստանի եւ Ուկրաինայի միջեւ Սպիտակ տան ղեկավարի մանդատի առաջին 100 օրվա ընթացքում։ Այս մասին հայտնել է CNN հեռուստաալիքը՝ հղում կատարելով եվրոպացի պաշտոնյային։

«Ներկայում շատ դետալներ կան, բայց մի բան պարզ է. ԱՄՆպնդում է, որ գործարքը կնքվի 100 օրվա ընթացքում»,- մեջբերել է հեռուստաալիքը նրա խոսքերը։

Պաշտոնյան նաեւ հայտնել է, որ ենթադրվող գործարքի շրջանակում Ղրիմը պետք է մնա Ռուսաստանի վերահսկողության տակ, եւ այլ դասավորություն պատկերացնելը դժվար է։ «Բայց [Վլադիմիր] Զելենսկու համար դա ակնհայտորեն դժվար է»,- ավելացրել է նա։