Ուկրաինայի նախկին վարչապետ Յուլիա Տիմոշենկոյին ուղարկել են կանանց գաղութ` հատուկ հարմարավետ ավտոմեքենայով` 12 ճամպրուկներով: Այդ մասին հաղորդում է երկրի բանտային ծառայությունը:

Տեղեկության համաձայն, Տիմոշենկոյին գաղութ են տեղափոխել, քանի որ Պեչերյան դատարանի որոշումը պաշտոնապես մտել է ուժի մեջ: Դրանից առաջ բժիշկները քննել են նրան եւ եկել այն եզրակացության, որ նրա առողջական վիճակը թույլ է տալիս այդ տեղափոխությունը, գրում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:

Բանտային ծառայությունը դեռ չի հաղորդում, թե ինչով է զբաղվելու նախկին վարչապետը, եւ որ բաժանմունքում են նրան տեղավորելու: