Ռուսաստանի արտաքին հետախուզական ծառայության տնօրեն Սերգեյ Նարիշկինը ТАСС-ին տված հարցազրույցում հայտարարել է, որ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու ճակատագրին առնչվող «զանազան տարբերակներ են հնարավոր»։

«Ես կարող եմ միայն ենթադրել, որ Զելենսկու ծրագրերի և ճակատագրի առումով ամեն տեսակի տարբերակներ էլ հնարավոր են»,-ասել է Նարիշկինը` պատասխանելով Կիևից Զելենսկու փախուստի հնարավորության մասին հարցին:

Փետրվարին ՌԴ արտաքին հետախուզության ծառայության մամուլի բյուրոն հայտարարեց, որ «ՆԱՏՕ-ի շտաբը լայնածավալ գործողություն է նախապատրաստում Զելենսկու վարկաբեկման համար»։