ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն այսօր առավոտյան հայտարարել է, որ իր կարծիքով՝ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը լրջորեն է վերաբերվում Ուկրաինայի հետ խաղաղության համաձայնագրի կնքմանը, քանի որ ԱՄՆ-ը շարունակում է աշխատել երկու երկրների հետ՝ վերջ դնելու եռամյա պատերազմին, հայտնում է NBC News-ը։
«Մենք հաստատապես հավատում ենք, որ նրանք երկուսն էլ խաղաղություն են ուզում, բայց նրանք պետք է նստեն բանակցությունների սեղանի շուրջ,- այսօր Սպիտակ տանը Նորվեգիայի վարչապետ Յոնաս Գահր Ստյորի հետ ճաշից առաջ նշել է Թրամփը։ -Կարծում եմ՝ մենք կհասնենք խաղաղության։ Ես հասկացա, թե քանի մարդ է մահանում, և դա ամենակարևոր տարրն է։ Հուսով եմ՝ կկարողանանք հասնել դրան»:
Նա հավելել է, որ ունի իր «սեփական վերջնաժամկետը», որպեսզի Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն ու Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին համաձայնության գան։
Ավելի վաղ ԱՄՆ նախագահը սուր քննադատության էր ենթարկել իր ռուս գործընկերոջը Կիևին հասցված հարվածների համար։





























