Մինչեւ նոր 2012` Ջրային Վիշապի տարուն շատ քիչ է մնացել: Հաղթել կամ ձեռնասուն դարձնել այդ ուժեղ եւ հզոր արարածին կարող են ոչ բոլորը, բայց եթե կարողանաք վերահսկել նրան, տարին անասելի հաջողակ կլինի:
Ինչ է բերում Ջրային Վիշապը Աստղակերպի նշաններին 2012-ի համար.
Խոյերը պետք է հաշվի առնեն, որ նոր գործ ծրագրելիս հույսը պետք է դնեն միայն իրենց ու իրենց միջոցների վրա:
Ցուլերը պետք է ուշադիր լինեն շրջապատողների կարծիքին, երբեմն կարելի է նաեւ լսել:
Երկվորյակներին աստղերը խորհուրդ են տալիս զբաղվել ինքնակատարելագործմամբ եւ գիտելիքների խորացմամբ:
Խեցգետիններին հարկ է խուսափել ավելորդ ռիսկից, նաեւ այն մարդկանցից, ում համոզմունքներն իրենց դուր չեն գալիս:
Առյուծներին հաջող տարի է սպասվում, բոլոր խնդիրներն ինքնաբերաբար կլուծվեն:
Կույս կանայք պետք է ավելի շատ ուշադրություն դարձնեն իրենց, նաեւ նոր սիրավեպ սկսեն: Տղամարդկանց խորհուրդ է տրվում ամեն մանրուքից չնյարդայնանալ:
Կշեռքներին հարկ է զգույշ վերաբերվել գնումներին եւ քամուն չտալ փողերը:
Կարիճներին հաջողություն է սպասվում ֆինանսական գործերում, իսկ զգուշանալ պետք է պատահական կապերից:
Աղեղնավորներ, խուսափեք ընտանեկան կյանքում կտրուկ փոփոխություններից, ամուսնանալ կամ ամուսնալուծվել խորհուրդ չի տրվում:
Այծեղջյուրները պետք է հրաժարվեն կասկածելի կամ վատ վարքի տեր անձանց հետ շփվելուց:
Ջրհոսները հաջողությամբ կլուծեն անշարժ գույքի եւ ժառանգության հարցերը, բայց Վիշապի տարում խորհուրդ չի տրվում փոխել բնակության վայրը:
Ձկները կարող են խիզախել եւ փոխել մասնագիտական գործունեությունը, նոր ընկերներ գտնել, բայց փողի հետ պետք է զգույշ վարվել:




























