ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Վաշինգտոնի բարեկամներն ու դաշնակիցները, որոնց Վաշինգտոնը ռազմական և ֆինանսական օգնություն է տրամադրում, « կողոպտել են» իր երկիրը։ Նա ընդգծել է, որ Ամերիկան չպետք է պաշտպանի տեղից վեր կացողին։
«Այս պահին մեր երկիրը կայուն վիճակում չէ։ Մեզ կողոպտում են աշխարհի բոլորը երկրները, մարդիկ, բանակները։ Մենք պաշտպանում ենք երկրներն անվճար կամ շատ քիչ գումարով, դա չպետք է տեղի ունենա։ Մենք պարտավոր չենք պաշտպանել բոլորին։ Մենք պետք է, նախ, հոգ տանենք ինքներս մեզ, և երկրորդ, օգնենք մարդկանց, երբ կարող ենք, արտասահմանում գտնվող մարդկանց և երկրներին, եթե հնարավոր է։ Բայց մեզ կողոպտում են չտեսնված մասշտաբով»,-հայտարարել է Թրամփը Time հանդեսին տված հարցազրույցում։
Նա որպես օրինակ է բերել Եվրամիությունը՝ ընդգծելով, որ միության երկկողմ հարաբերությունները Միացյալ Նահանգների հետ անարդար են, և Վաշինգտոնը առևտրային անհավասարակշռության պատճառով մոտ 300 միլիարդ դոլար է կորցնում։ «Մեր բարեկամ երկրները շատ դեպքերում ավելի վատն են, քան մեր թշնամիները»,-հավելել է ԱՄՆ նախագահը։
Նա միաժամանակ քննադատել է Չինաստանին, որն, ըստ նրա, «հարյուր միլիարդավոր դոլարներ» է ստանում Միացյալ Նահանգների հետ իր փոխազդեցություններից։ Թրամփը վերստին մեղադրել է իր նախորդ Ջո Բայդենին՝ նրա նախագահության ընթացքում Վաշինգտոնի և այլ երկրների հարաբերությունների շրջանակում աննախադեպ ֆինանսական կորուստներ պատճառելու համար։





























