Սիրիան գրավոր պատասխանել է պատժամիջոցների հնարավոր մասնակի չեղարկման համար ԱՄՆ պայմանների ցանկին՝ ասելով, որ միջոցներ է ձեռնարկել դրանց մեծ մասի նկատմամբ, սակայն մյուսները պահանջում են «փոխըմբռնում» Վաշինգտոնի հետ, նշվել է Reuters-ի տրամադրության տակ հայտնված նամակի պատճենում:

Անցած ամիս ԱՄՆ-ը Սիրիային էր հանձնել ութ պայմաններից բաղկացած ցուցակ, որոնք Դամասկոսը պետք է կատարի, ներառյալ քիմիական զենքի մնացած բոլոր պաշարների ոչնչացումը եւ օտարերկրացիներին իշխանությունում թույլ չտալը:

Սիրիային խիստ անհրաժեշտ է պատժամիջոցների մեղմացում՝ 14-ամյա պատերազմից ավերված տնտեսությունը գործարկելու համար, որի ընթացքում ԱՄՆ-ը, Մեծ Բրիտանիան եւ Եվրոպան կոշտ պատժամիջոցներ են սահմանել՝ փորձելով ճնշել նախկին նախագահ Բաշար Ասադին, գրել է լրատվամիջոցը:

Հունվարին ԱՄՆ-ը կես տարով բացառել է որոշ պատժամիջոցներ՝ օգնությունը խրախուսելու համար, սակայն դա սահմանափակ ազդեցություն ունեցավ:

ԱՄՆ բոլոր պահանջները բավարարելու դիմաց Վաշինգտոնը կարող է երկարաձգել այդ հետաձգումը երկու տարով եւ, հնարավոր է, մեկ այլ զիջման գնալ, մարտին Reuters-ին հայտնել են աղբյուրները: