Մինչ Վատիկանի Սուրբ Պետրոսի հրապարակում հավաքվածները Հռոմի Ֆրանցիսկոս Առաջին պապի հուղարկավորության ժամանակ կոչ էին անում միմյանց ձեռք սեղմել ի նշան խաղաղության՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին նկատել են ֆրանսիացի գործընկեր Էմանուել Մակրոնի եւ մի շարք այլ համաշխարհային առաջնորդների հետ զրուցելիս, հայտնել է NBC News-ը։
Թեեւ նա նստած չէր Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու կողքին, նրան, այնուամենայնիվ, շրջապատել էին Ուկրաինայի ամենաուժեղ դաշնակիցներից ոմանք, այդ թվում՝ Լեհաստանի նախագահ Անջեյ Դուդան, որը նստած է նրա հետեւում:
Ամերիկյան լրատվամիջոցի տեղեկացմամբ՝ Հռոմի պապի հուղարկավորությանը մասնակցելու է եկել նաեւ Wikileaks-ի հիմնադիր Ջուլիան Ասանժը։





























