NASA-ի երկու զոնդերը` GRAIL-A և GRAIL-B, դուրս են եկել Լուսնի ուղեծիր: Նրանց խնդիրն է երկնային արբանկյակի գրավիտացիայի հետազոտումն ու ստույգ գրավիտացիոն քարտեզի կազմումը:
Արբանկայները բաց են թողնվել սեպտեմբերի 10-ին: Դեպի Լուսին տանող ճանապարհը նրանք հաղթահարել են 3,5 ամսվա ընթացքում:
Երկու լուսնային զոնդերը, որոնք արժեն կես միլիարդ դոլար, կարող են իրենց հետազոտությունը ավտոմատ ձեւով կատարել, առանց Երկրի վրայից իրականացվող մշտական վերահսկողության: Սկսած 2012-ի մարտից, ապարատները 82 օրվա ընթացքում պտտվելու են Լուսնի շուրջ, արբանյակի մակերեսից 55 կիլոմետր բարձրության վրա: Նրանք Երկիր են ուղարկելու տելեմետրիկ տվյալներ, գրում է Lenta.ru-ն:
Լուսնի գրավիտացիոն դաշտի հետազոտումը կօգնի մասնագետներին պարզել երկնային արբանյակի ծագումն եւ այդ գործընթացի մանրամասները:




























