«Աքքույու» ատոմակայանից փորձնական արտադրության մեկնարկը և էլեկտրաէներգիայի առաջին մատակարարումները նախատեսված են այս տարվա վերջին։ Այս մասին հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, հաղորդում են տեղական լրատվամիջոցները։
Նա նաև հայտնել է, որ «Աքքույու» ԱԷԿ-ի առաջին ռեակտորի շինարարությունը կավարտվի մոտ ապագայում։
Էրդողանը նշել է, որ Թուրքիան ռազմավարական տեղ է զբաղեցնում համաշխարհային էներգետիկ ոլորտում՝ իր բնական պաշարների, աշխարհագրական դիրքի և ածխաջրածնային պաշարների մոտ լինելու շնորհիվ։
Նա ընդգծել է, որ Թուրքիան «մտադիր է դառնալ համաշխարհային խաղացող» բնական գազի և նավթի հետախուզման ոլորտում։





























