Ըստ BBC-ի վերլուծության՝ իր ռազմական բազաների լայն ցանցի շնորհիվ Թուրքիան այժմ փաստացի վերահսկում է Իրաքի տարածքի ավելի քան 2000 քառակուսի կիլոմետր տարածքը։
Արբանյակային պատկերները ցույց են տալիս նաև, որ թուրքական զինվորականներն իրենց օբյեկտները միացնող առնվազն 660 կմ ճանապարհներ են կառուցել։ Այդ մատակարարման ուղիներն անտառահատման և տարածաշրջանի բնական միջավայրի համար ծանր հետևանքների են հանգեցրել։
Թեև որոշ բազաներ այստեղ հաստատվել են դեռևս 1990-ական թվականներից, դրանց 89%-ը կառուցվել է 2018 թվականից հետո, երբ Թուրքիան սկսել է զգալիորեն ընդլայնել իր ռազմական ներկայությունն Իրաքյան Քուրդիստանում։
«Սա քրդական [իրաքյան Քրդստանի] հողերի 100%-ով բռնազավթման ձև է»,-ասում է իր հողերի մի մասի հասանելիությունը կորցրած 50-ամյա ագարակատեր Շերվան Սերգելին։ «Թուրքերն ամեն ինչ հիմնահատակ ոչնչացրին»,-նշել է նա։





























