Սլովակիան ավարտել է Սլովակիայի վարչապետ Ռոբերտ Ֆիցոյի համար՝ Մոսկվա հատուկ չվերթի ձևակերպումը, և Լեհաստանը թույլտվություն է տվել դրա համար, հաղորդում է Pravda պարբերականը՝ վկայակոչելով Սլովակիայում Լեհաստանի դեսպանատան աղբյուրին։
Ըստ լրատվամիջոցների հաղորդագրությունների, միաժամանակ Լեհաստանը քննադատաբար է մոտենում Մոսկվայում անցկացվելիք զորահանդեսին վարչապետ Ֆիցոյի մասնակցությանը։
Կիրակի մամուլի ասուլիսի ժամանակ Սլովակիայի վարչապետը քննադատել էր Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկուն՝ տոնակատարությունների ընթացքում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի միակողմանի հրադադարի հրամանը մերժելու համար։
Ֆիցոն Զելենսկու խոսքերն այն մասին, թե Կիևը չի կարողանա ապահովել Մոսկվայում տոնակատարություններին եկած քաղաքական գործիչների անվտանգությունը, սպառնալիք է համարել։
«Ես մերժում եմ նման սպառնալիքները՝ անվտանգության նկատառումներից ելնելով։ Լիովին գիտակցում եմ, որ ներգրավված անձանց անվտանգությունը Ռուսաստանի Դաշնության ներքին գործն է»,-նշել է Ֆիցոն։ Սլովակիայում Ուկրաինայի դեսպանատունը բողոք է հայտնել վերոնշայլ հայտարարությունների առնչությամբ։





























