ԱՄն նախագահ Դոնալդ Թրամփը հայտնել է, որ Հնդկաստանը եւ Պակիստանը պայմանավորվել են լիակատար եւ անհապաղ հրադադարի շուրջ։
«Երկար գիշերային բանակցություններից հետո՝ Միացյալ Նահնագների միջնորդությամբ, ուրախ եմ տեղեկացնել, որ Հնդկաստանը եւ Պակիստանը պայմանավորվել են ԼԻԱԿԱՏԱՐ ԵՎ ԱՆՀԱՊԱՂ հրադադարի շուրջ։ Շնորհավորում եմ երկու երկրներին առողջ բանականություն եւ մեծ խելամտություն դրսեւորելու համար։ Շնորհակալ եմ այս հարցին ուշադրության համար»,- գրել է նա Truth Social սոցցանցում։





























