Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնն արձագանքել է իր ռուսաստանյան գործընկեր Վլադիմիր Պուտինի՝ մայիսի 15-ին Ստամբուլում խաղաղ բանակցություններ սկսելու մասին Ուկրաինային արված առաջարկին, հաղորդում է France 24-ը։

Մակրոնը կիրակի օրը հայտարարել է, որ Պուտինի առաջարկը «առաջին, բայց ոչ բավարար քայլ է»։

«Անվերապահ հրադադարին բանակցություններ չեն նախորդում»,- հայտարարել է Մակրոնը լրագրողներին՝ Ուկրաինա կատարած այցից վերադառնալիս լեհական Պշեմիշլ քաղաքում գնացքից իջնելով։

Նա հավելել է, որ ՌԴ նախագահը «ելք է փնտրում, բայց նա դեռ ուզում է ժամանակ շահել»։

Հիշեցնենք, որ այսօր գիշերը լրագրողների համար իր հայտարարության մեջ Վլադիմիր Պուտինն առաջարկել է Ուկրաինային մայիսի 15-ին Ստամբուլում առանց նախապայմանների խաղաղ բանակցություններ սկսել։