Իսրայելի բանակը և «Մոսադ» հետախուզական ծառայությունը հայտարարել են «Սիրիայի սրտում» հատուկ գործողության արդյունքում սերժանտ Ցվի Ֆելդմանի մասունքների հայտնաբերման մասին՝ Լիբանանում Բեքաայի հովտում տեղի ունեցած ճակատամարտում երկու այլ զինվորների հետ միասին նրա անհետացումից գրեթե 43 տարի անց, հայտնում է Times of Israel-ը։
Բանակի և «Մոսադի» համատեղ հայտարարության մեջ ասվում է, որ «բարդ և գաղտնի գործողությունը» հնարավոր է դարձել «ճշգրիտ հետախուզական տեղեկատվության» և այլ հնարավորությունների շնորհիվ։
Մեկ այլ զինվորի՝ սերժանտ Զաքարի Բաումելի մարմինը, որը զոհվել էր 1982 թվականին Սուլթան Յակուբի ճակատամարտում, վերադարձվել է 2019 թվականին Ռուսաստանի աջակցությամբ Յարմուքի փախստականների ճամբարից, որտեղ բնակվում է Սիրիայում պաղեստինցի փախստականների ամենամեծ համայնքներից մեկը։





























