Վաղ թե ուշ ՌԴ-ի և Եվրոպայի երկրների միջև հարաբերությունները կվերականգնվեն։ Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը՝ Կրեմլում լրագրողների առջև ունեցած ելույթում, հաղորդում է ՏԱՍՍ-ը։
«Մենք լավատեսություն և հույս ունենք, որ վաղ թե ուշ, այդ թվում՝ հենվելով պատմության դասերի, սեփական ժողովուրդների կարծիքի վրա, մենք կսկսենք շարժվել Եվրոպայի պետությունների հետ կառուցողական հարաբերությունների վերականգնման ուղղությամբ։ Այդ թվում նաև նրանց հետ, որոնք այսօր էլ չեն հրաժարվում հակառուսական հռետորաբանությունից և մեր հասցեին ուղղված բացահայտ ագրեսիվ գործողություններից, մինչ օրս փորձում են, մենք դա տեսնում ենք հենց այս օրերին, մեզ հետ խոսել, ըստ էության, լկտի կերպով և վերջնագրերի միջոցով»,- ասել է Պուտինը։





























