Նիգերիայի Ադամավա նահանգի ղեկավարը քրիստանյաների պարբերական սպանությունների պատճառով պարետային ժամ է մտցրել:

Այս նահանգում քրիստոնյաների նկատմամբ երկու զինված գրոհ է տեղի ունեցել:  Յոլա քաղաքի եկեղեցում հանցագործները կրակ էին բացել, սպանվել էր ութ մարդ, իսկ մինչ այդ անհայտ անձինք հարձակվել էին քրիստոնյաների տան վրա, սպանվել էր  17 մարդ:

Վերջին շրջանում զինված հարձակումների զոհ է դարձել  29  քրիստոնյա, գրում է «Ռոսիսկայա գազետան»: