Սպիտակ տունը հայտարարել է, որ Թրամփի և Պուտինի միջև Ուկրաինայի հետ Ռուսաստանի պատերազմի ավարտի վերաբերյալ հեռախոսազրույցը սկսվել է, հաղորդում է Associated Press-ը։

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հույս ունի, որ երկուշաբթի Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիի հետ առանձին հեռախոսազրույցներն Ուկրաինայում պատերազմում հրադադարի հաստատման հարցում առաջընթաց կապահովեն։