Աֆղանստանի հարավում գտնվող Զաբուլի շրջանում գնդակահարել են ՆԱՏՕ-ի զինծառայողին: Գնդակահարողը աֆղանական զինվորական համազգեստով է եղել: Նրան հենց տեղում պատասխան կրակով սպանել են, հաղորդում է BBC-ի ռուսական ծառայությունը` վկայակոչելով իր զինվորական աղբյուրները:

Սպանվածի ազգությունը եւ տեղի ունեցածի այլ մանրամասներ չեն հաղորդվում:

Ներկայումս հետաքննություն է սկսվել, պարզելու համար, թե հարձակվողը աֆղանական բանակի զինծառայո՞ղ է եւ ինչն է նրան դրդել կրակ բացել ՆԱՏՕ-ի զինծառայողի վրա: