Հայաստանի քաղաքացի, 22-ամյա Արթուր Ավագյանը հուլիսի էփ-ին հաջողությամբ վիրահատության է ենթարկվել Գլենդեյլի Glendale Memorial Hospital հիվանդանոցում: Ավագյանը հրազենային վնասվածք էր ստացել 2008թ. մարտի 1-ին. գնդակը դիպել էր Արթուրին՝ վզի ձախ կողմից եւ դուրս եկել աջ այտի շրջանում:
Հրազենային վերքերը բուժվել էին, բայց երիտասարդը լուրջ առողջական խնդիրներ ուներ. չէր կարողանում անգամ խոսել, ուտել եւ խմել:
Հայ կրթական եւ բարեգործական միության Հարավային Կալիֆորնիայի բաժանմունքի անդամները երիտասարդի խնդիրների մասին տեղեկացել էին YouTube կայքից: Ավագյանի՝ լուսանկարը մարտի 1-ի ողբերգության ամենացայտուն կադրերից է:
«Ազատություն» ռ/կ-ի փոխանցմամբ, Արթուր Ավագյանի բուժումը Գլենդեյլում կազմակերպել է բժիշկ Հարի Սարաֆյանը: Երիտասարդի բուժմանը իրենց մասնակցությունն են բերել նաեւ մի շարք այլ հայկական կազմակերպություններ, պլաստիկ վիրաբույժ Վաչե Բարդակչյանը, բերանի խոռոչի վիրաբույժ Գաբրիել Ասլանյանը:
Ավագյանը կմնա Գլենդեյլում մինչեւ լիակատար ապաքինումը:



















