Աթենքի պատկերասրահից, այսօր` հունվարի 9-ին, առեւանգել են երկու նկար: Դրանցից մեկը վրձնել էր Պիկասոն:
Հունական ոստիկանությունը հաղորդել է, որ ժամը 4:52-ին թանգարանում գործարկվել է ազդանշանային համակարգը: Շենքում գտնվող պահապանը նկատել է վազելով շենքից հեռացող տղամարդու: Նա ստուգել է ցուցասրահները եւ պարզել երկու նկարների կորուստը: Գողը մտադրվել էր գողանալ եւս մեկ նկար, բայց չի կարողացել կտրել այն շրջանակից:
Նախնական տվյալներով, գողացվել են թանկարժեք նկարներ, բայց ոստիկանությունը չի հաղորդում, թե ինչ նկարներ են եւ ինչ արժեք ունեն: Այն մասին, որ գողացված կտավների մեջ Պիկասո կա, լրագրողներն իմացել են Ազգային գեղարվեստական պատկերասրահի աշխատակիցներից:
Թանգարանի տեղեկություններով, գողացել են «Կնոջ գլուխը» նկարը, որ Պիկասոն վրձնել էր 1934թ.: Երկրորդ նկարը 1905թ. Պիտեր Կոռնելիս Մոնդրիանի կտավն է: Մոնդրիանը Վասիլի Կանդինսկիի եւ Կազիմիր Մալեւիչի հետ աբստրակտ գեղանկարչության հիմնադիրներից է, գրում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:



























