«Մահ արաբներին» վանկարկող հազարավոր իսրայելցիներ հավաքվել են Ալ-Աքսա մզկիթի Դամասկոսյան դարպասների մոտ օկուպացված Արեւելյան Երուսաղեմի Տաճարի լեռան վրա, տեղեկացրել է Al Jazeera-ն։
Կատարի հեռուստաալիքի տեղեկացմամբ՝ հավաքը տեղի է ունենում «Ի պատիվ Դրոշի օրվա երթի»։
Դա նաեւ անվանում են «Երուսաղեմի օր», քանի որ այն նվիրված է 1967թ. Արեւելյան Երուսաղեմի անեքսիային։
Երթի մասնակիցների մեջ են Իսրայելի կառավարության անդամներ, այդ թվում իր արմատական հայացքներով հայտնի՝ անվտանգության նախարար Իտամար Բեն-Գվիրը։





























