Ականատեսները ֆիքսել են Մոսկվայի իտալական Il Pittore ռեստորանի խոհանոցում գազի բալոնների պայթյունի պահը եւ հրդեհի բռնկման առաջին րոպեները:
Հիշեցնենք, որ հունվարի 9-ին Մոսկվայի իտալական Il Pittore ռեստորանում պայթյուն է որոտացել, որից հետո հրդեհ է սկսվել: Վերջին տվյալներով, հրդեհից տուժել է 39 մարդ, երկուսը մահացել են փլատակների տակ: Հիվանդանոց են տեղափոխվել 29-ը: Նախնական տվյալներով, պայթել են գազի բալոնները, սակայն տեղի ունեցածի կոնկրետ պատճառը կպարզի հետաքննությունը:
Ինչպես գրում է LifeNews-ը, մեծ թվով զոհերից հնարավոր է եղել խուսափել ռեստորանի անվտանգության աշխատակիցների ու փրկարարների օպերատիվ գործողությունների շնորհիվ: Նրանք առաջին պայթյունից հետո իրենց չեն կորցրել եւ սկսել են այրվող ռեստորանից արագ դուրս բերել այցելուներին: Երկրորդ հզոր պայթյունը որոտացել է այն ժամանակ, երբ մարդկանց մեծ մասն արդեն դուրս էր եկել Il Pittore-ի շենքից: Այդ պահը ականատեսներից մեկը նկարահանել է:
Ռեստորանի վիրավոր աշխատակիցները, ովքեր դուրս են վազել շենքից, եղել են գրեթե առանց հագուստի, այն այրվել է կրակի մեջ: Տուժածներից շատերը ուժեղ շոկից անգամ լաց չեն եղել, նրանք փորձել են հասկանալ թե ինչ է տեղի ունեցել:
Փրկարարները ծածկոցներ են բաժանել գրեթե մերկ վիճակում դրսում կանգնած մարդկանց, որոշներին հենց տեղում ցավազրկող են ներարկել:
Մոսկվայի իշխանությունները որոշել են հրդեհից մահացածների ընտանիքներին մեկ միլիոնական ռուբլի հատկացնել, իսկ տուժածներին` 500-ական ռուբլի:
Տուժածների ցուցակը հրապարակել է «ՌԻԱ նովոստին», որտեղ կա 29 ազգանուն: Նրանցից 5-ը հայեր են. 24-ամյա Ռոմա Մարկուսյան, 36-ամյա Սիրանույշ Եղոյան, 14-ամյա Ֆելիքս Մկրտչյան եւ Աղաջանովների ընտանիքը` 52-ամյա Ելենա, դուստրը` 30-ամյա Վիկտորիան եւ թողնիկը` 4-ամյա Նիկան:



























