Հունվարի 9-ին, ժամը 21.20-ին, 15-ամյա մի տղա ոստիկանության Մալաթիայի բաժնում հաղորդում է տվել, որ կարաոկե-բարում գողացել են իր բջջային հեռախոսը:

Ոստիկանության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ ոստիկանները պարզել են, որ հեռախոսը գողացել է 16-ամյա Արման Բ.-ն, որը նույն օրը ներկայացվել է բաժին:

Գողոնն առգրավված է: Կատարվում է նախաքննություն: