Ռուսաստանի գլխավոր դատախազության գեներալ-լեյտենանտ Գենադի Նիսիֆորովը, ով նախկինում հայտնվել էր սեռական սկանդալի մեջ, իսկ հունվարի 9-ին վրաերթի ենթարկվել բեռնատարի կողմից, մահացել է` գիտակցության չգալով: Քանի դեռ քննիչները ուսումնասիրում են գործի հանգամանքները, դատախազի ողբերգական մահը ռուսական լրատվամիջոցների մոտ կասկածի տեղիք է տվել:

Պատահարը տեղի է ունեցել հունվարի 9-ին, Մոսկվայում: Նիսիֆորովը երեխայի եւ կնոջ հետ անցնում էր ճանապարհը: Բեռնատարի վարորդը չի կարողացել ղեկավարել մեքենան եւ վրաերթի է ենթարկել հետիոտներին: Դատախազը վերջին պահին հասցրել է հրել կնոջը:

Լրատվամիջոցները հիշեցնում են, որ անցած տարվա աշնանը Նիսիֆորովի քարտուղարուհին ղեկավարին մեղադրել էր բռնաբարության փորձի մեջ: Քննչական կոմիտեն գեներալի դեմ քրեական գործ էր հարուցել, որը հետո կարճել էին:

Լրատվամիջոցները կարծիք են հայտնել, որ մահը կարող է կապ ունենալ Լեհաստանում Մերձմոսկվայի դատախազի նախկին տեղակալ Ալեքսանդր Իգնատենկոյի ձերբակալության հետ: Ժամանակին հենց Նիսիֆորովն էր զբաղվում ապօրինի կազինոներին տանիք հանդիսացող դատախազների գործով, եւ թաքցրել էր իր գործընկերներին: