Արմավիրի մարզի Էջմիածին քաղաքից հունվարի 10-ին տեղեկություն է ստացվել քաղաքացու ինքնահրկիզման մասին: Ինչպես NEWS.am-ին հայտնում են ԱԻՆ մամուլի ծառայությունից, պարզվել է, որ Տարոնիկ գյուղի Րաֆֆիի փողոցի թիվ 8 տան բնակչուհի` 55-ամյա Սիլվա Բաղդասարյանը դեռեւս չպարզված հանգամանքներում լուցկիով հրկիզել է հագուստը: Ստանալով մարմնի մոտ 90%-ի 2-րդ, 3-րդ եւ 4-րդ աստիճանի այրվածքներ` տեղափոխվել է Երեւանի «Արմենիա» բժշկական կենտրոնի այրվածքների բաժանմունք, որտեղ մահացել է:
Ըստ նախնական տվյալների Ս. Բաղդասարյանը տառապել է հոգեկան հիվանդությամբ:



























