Հայտնի են դարձել 8-րդ դասարանի աշակերտ Ալեքսանդր Մալեեւի սպանության մանրամասները: Վարկածներից մեկով, նրա հետ հաշվեհարդար է տեսել հասակակիցը` ազգայնական բնույթի արտահայտություն կատարելու համար: «Պիտեր-Today»-ի հաղորդմամբ, ողբերգությունը տեղի է ունեցել Ամանորի նախօրեին: Երեկոյան ժամը 6-ին 235-րդ դպրոցի աշակերտ Ալեքսանդր Մալեեւն իր ընկերուհու` Նաստիայի եւ նրա երկամյա եղբոր հետ զբոսնելիս է եղել Տավրիչյան այգում: Հանկարծ երիտասարդին կանչել են երկու երիտասարդ տղա` սեւ գլխարկներով եւ դիմակներով: Աղջկա խոսքով, նրանք մի քանի րոպե խոսել են տղայի հետ, այնուհետեւ հանել են դանակները եւ հարձակվել տղայի վրա:
Իրենց զոհին հասցնելով դանակի 10 հարված, հանցագործները թաքնվել են: Երբ Նաստյան վազելով մոտեցել է ընկերոջը, վերջինս հասցրել է շշնջալ. «Դա Ալեքսն էր»: Տուժածը մահացել է մինչեւ շտապօգնության ժամանումը:
Ոստիկանները երեք օր շարունակ փնտրում էին մարդասպաններին: Հունվարի 10-ին հանցագործության կասկածանքով ձերբակալվել են 14-ամյա եւ 17-ամյա տղաներ, ովքեր մահացածի ծանոթներն են եղել:
«Կոմսոմոլսկայա պրավդա»-ի տեղեկություններով, Մալեեւի սպանությունը փողոցային տղաների ձեռքի գործ է: Իբր թե Սաշան իր հասակակիցներից մեկին հիշեցրել է նրա արեւելյան արմատների մասին` վիրավորելով նրա մորը: Ընդ որում, Սաշայի մայրը եւս Հայաստանից է:



























