ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման կադրային մի շարք փոփոխություններ է կատարել պետական բարձրաստիճան պաշտոնյաների շրջանում: Մասնավորապես, պաշտոնից զրկվել է Սպիտակ տան աշխատակազմի ղեկավար Բիլ Դեյլին:
BBC-ի ռուսական ծառայության փոխանցմամբ` Դեյլիին այդ պաշտոնում փոխարինելու է բյուջետային բաժնի պետ Ջեք Լյուն:
ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման, հայտարարելով, որ աշխատանքից հեռացրել է Բիլլ Դեյլին, միաժամանակ նրա հասցեին սկսել է հաճոյախոսություւների եւ ջերմ խոսքերի տարափ տեղալ: «Բիլ Դեյլիին ես կկարոտեմ, սակայն Չիկագոն այնքան էլ հեռու չէ, կզանգեմ նրան, խորհուրդ կհարցնեմ: Իսկ Վաշինգտոնում, ես, վստահ եմ, իր նոր պարտականություւնները հիանալի կկատարի Ջեքը: Ես ուզում եմ շնորհակալություն հայտնել Բիլ Դեյլիին այս դժվարագույն աշխատանքն ստանձնելու համար»,- ԱՄՆ նախագահի խոսքերը մեջբերում է «ՌԻԱ Նովոստի»-ն:



























