Black Sabbath-ի կիթառահար Թոնի Այոմմիի մոտ լիմֆոմա են ախտորոշել:

Ինչպես հաղորդում է Lenta.ru-ն, օնկոլոգիական հիվանդությունը 63-ամյա երաժշտի մոտ գտնվում է վաղ փուլում, եւ ռոք-ն-ռոլլի «Երկաթե մարդը» պահպանում է լավատեսությունն ու մտադիր է լիակատար բուժման հասնել:

Նշենք, որ լեգենդար ռոք-խումբը հայտարարել է վերամիավորման մասին 2011թ. նոյեմբերին: Ներկայումս վոկալիստ Օզզի Օսբորնը, բասիստ Հիզեր Բաթլերը, թմբկահար Բիլլ Ուորդն ու կիթառահար Թոնի Այոմմին աշխատում են նոր ալբոմի վրա, որ պետք է թողարկվի 2012թ. աշնանը 33 տարվա ընդմիջումից հետո: