2012 թ. hունվարի 1-9-ը ժամանակահատվածում Երեւանում ծնվել է 447 երեխա: Այդ մասին այսօր` հունվարի 10-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց ՀՀ առողջապահության նախարարության աշխատակազմի ղեկավար Սուրեն Քրմոյանը: Շա՞տ է, թե՞ քիչ այդ ցուցանիշը նախորդ տարվա համեմատ` Ս. Քրմոյանը դժվարացավ պատասխանել, քանի որ մարզերից դեռ տվյալներ չեն ստացվել:

Ս. Քրմոյանը հավաստիացրեց, որ առողջապահության նախարարի հրահանգով բոլոր առողջապահական հիմնարկներում Ամանորից առաջ եւ հետո սահմանվել է հերթապահություն, իսկ հերթապահել են առավել բանիմաց բուժաշխատողները:

Նրա տեղեկացմամբ` Նոր տարվա օրերին առողջապահության նախարարության թեժ գիծն աշխատել է շուրջօրյա գրաֆիկով եւ ստացել 28 զանգ: